ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայկ Պապիկյանն ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Հայկ Պապիկյանն ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Հայկ Պապիկյանը Բուխարեստում ըթնացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում է, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Նշվում է, որ Պապիկյանը 3 գոտեմարտերից և ոչ մեկում միավոր չի տվել մրցակիցներին և հաղթանակների գումարային միավորը 24:0 է։

Եզրափակչում Պապիկյանը կմրցի Ադրբեջանը ներկայացնող Մագոմեդ Խանիևի հետ: Ավելի վաղ մեր ըմբիշներից  Հայկ Խլոյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

  • Կիսվել: