երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն է

Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն է

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Մարտիրոսյանն առաջնության ընթացքում ոչ մի պարտություն չի կրել և 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Չեմպիոնի կոչումը 9.5 միավորով նվաճել է Սերբիան ներկայացնող գրոսմայստեր Ալեքսեյ Սարանան:Հայաստանի մյուս ներկայացուցիչ, միջազգային վարպետ Էմին Օհանյանը հավաքել է 7 միավոր ու զբաղեցրել է 68-րդ տեղը։

  • Կիսվել: