շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ տարան, Սամվել Տեր-Սահակյանը պարտություն կրեց. Շախմատի ԵԱ

Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ տարան, Սամվել Տեր-Սահակյանը պարտություն կրեց. Շախմատի ԵԱ

Սերբիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում այսօր կայացան 7-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի շախմատիստներից կարևոր հաղթանակ տարան Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք վաստակեցին 5 միավոր և մոտեցան առաջատարներին: Նույնպիսի արդյունք ունեն նաև Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը, որոնք ընթացիկ տուրում ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ: Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը ցավալի պարտություն կրեց և այժմ 4 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի ներքևի հատվածում: Վաղը կկայանան 8-րդ տուրի պարտիաները:

Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից:

 

  • Կիսվել: