կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայկ Մարտիրոսյանը 6-րդ տեղն է գրավել կայծակնային շախմատի ԵԱ-ում

Հայկ Մարտիրոսյանը 6-րդ տեղն է գրավել կայծակնային շախմատի ԵԱ-ում

Խորվաթիայում ավարտված շախմատի կայծակնային խաղի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը գրավել է 6-րդ տեղը: 13 խաղում Հայկը վաստակել է 10 միավոր, հաղթելով 10 խաղում և պարտվելով 3-ում։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ՝ միջազգային վարպետ Էմին Օհանյանը, ցույց է տվել լավագույն արդյունքը մինչև 18 տարեկանների պայքարում: նա վաստակել է 9,5 միավոր և 560 շախմատիստների թվում զբաղեցրել է 22-րդ տեղը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Մարտիրոսյանը դարձել էր արագ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն:

  • Կիսվել: