շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայազգի մարզուհին՝ աշխարհի չեմպիոն

Հայազգի մարզուհին՝ աշխարհի չեմպիոն

Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող հայազգի մարզուհի Անաստասիա Դեմուրչյանը Հնդկաստանում ավարտված բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել, տեղեկացնում է Interfax-ը:

Մինչև 70 կգ քաշային կարգի եզրափակիչում նա հաղթել է Ավստրալիայի ներկայացուցիչ Ֆրենսիս Սքոթ Քայեին:
 
Անաստասիա Դեմուրչյանը ծնվել է 2004 թվականին, բնակվում է Անապայում։ Անաստասիայի հայրը հայ է, մայրը՝ ռուս: 2022 թվականի հոկտեմբերին Դեմուրչյանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն` կանանց մինչև 70 կգ քաշային կարգում։
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դեմուրչյանի մրցանակաբաշխության ժամանակ Ռուսաստանի օրհներգի փոխարեն հնչել է այլ երաժշտություն:
 
Նշենք, Հայաստանն այս առաջնությանը ներկայացրել էր վեց մարզուհիների, որոնք մեդալների չեն արժանացել:

  • Կիսվել: