հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայազգի մարզիկ Արմեն Պետրոսյանը կոտրել է ոտքը, բայց հաղթել է մենամարտում

Հայազգի մարզիկ Արմեն Պետրոսյանը կոտրել է ոտքը, բայց հաղթել է մենամարտում

MMA-ի (խառը մենամարտեր) ռուսաստանաբնակ հայազգի մարզիկ Արմեն Պետրոսյանը երեկ մարտի ժամանակ կոտրել է ոտքը, բայց հաղթել է մենամարտում։
«Ոտքս ջարդեցի, բայց հաղթեցի»,– սոցցանցում գրել է նա և տեսանյութ հրապարակել, որտեղ տեղաշարժվում է հենակների օգնությամբ։
Խառը մենամարտերի UFC 280 շարքի մրցաշարում նա Աբու Դաբիում մրցել է ամերիկացի Էյ-Ջեյ Դոբսոնի հետ։
Մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին՝ 30-27, 30-27, 30-27։
Խառը մենամարտերում Արմեն Պետրոսյանը տարել է 8-րդ հաղթանակը 10 մենամարտում։

  • Կիսվել: