ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանը միացել է ՈւԵՖԱ-ի PlayMakers ծրագրին

Հայաստանը միացել է ՈւԵՖԱ-ի PlayMakers ծրագրին

Հայաստանը միացել է  ՈւԵՖԱ-ի PlayMakers ծրագրին, որը ՈւԵՖԱ-ի և «Դիսնեյ» աշխարհահռչակ ընկերության համագործակցությունն է, հիմքում ընկած է «Դիսնեյի» հերոսների շնորհիվ նպաստել 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածմանն ու խթանմանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի կայքը։

Հայաստանն առաջին երկրներից է, որ ներգրավվել է այս ծրագրում։ Մեկնարկը կտրվի 2021 թվականի մարտին։ Հայաստանում կբացվի 30 կենտրոն (յուրաքանչյուր մարզում՝ 2-ական կենտրոն, ևս 10-ը՝ Երևանում), որտեղ աղջիկները կկարողանան զբաղվել ֆուտբոլով՝ ընդօրինակելով «Դիսնեյի» հերոսների։

Մինչ ծրագրի մեկնարկը Հայաստանից երկու մարզիչներ կվերապատրասվեն ՈւԵՖԱ-ի նախապատրաստական ծրագրերով։ Դրանից հետո նրանք իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն հայ աղջիկներին։

  • Կիսվել: