երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հայաստանը կարատեի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել

Հայաստանը կարատեի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել

Հայաստանը կարատեի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի 27-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 21-ամյա Սուրեն Հարությունյանը 75 կգ քաշայինների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր՝ 2-0 հաշվով առավելության հասնելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սքոթ Թոմասի նկատմամբ:

  • Կիսվել: