Հայաստանը 8 մեդալ է նվաճել աթլետիկայի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը նվաճել է Ջիբրալթարում անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնության ոսկե մեդալը 5000 մետր վազքում:
Մկրտչյանը 1500 մետր վազքում ցույց է տվել երկրորդ արդյունքը՝ դառնալով արծաթե մեդալակիր, հաղորդում է ԿԳՄՍ-ի կայքը:
Գոռ Հովակիմյանը հեռացատկում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 7,59 մ արդյունքով:
Կանանց թիմի կազմում արծաթե մեդալակիր է դարձել Էլլադա Ալավերդյանը՝ հանդես գալով 800 մ վազքում:
Հեռացառկորդ Յանա Սարգսյանը, վազորդներ Գայանե Չիլոյանը (200 մ) և Միլենա Գրիգորյանը (400 մ) արժանացել են բրոնզե մեդալների:
Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել նաև փոխանցավազքում: 8 երկրների թիմերի պայքարում Հայաստանի կանանց թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Թիմի կազմում ընդգրկված են եղել Գայանե Չիլոյանը, Մարիաննա Բաղյանը, Լիլիթ Հարությունյանը և Միլենա Գրիգորյանը:
Հայաստանի հավաքականը հունիսի 6-ից ուսումնամարզական հավաք է անցկացրել Փարիզում: