շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայաստանն այսօր 7 մասնակից ունի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանն այսօր 7 մասնակից ունի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Երևանում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այսօր կկայանան քառորդ եզրափակիչ փուլի մարտերը, որոնց հաղթողները նվազագույնը կապահովեն բրոնզե մեդալներ:

Հայաստանից հանդես կգան 7 բռնցքամարտիկ: Առավոտյան հերթափոխին ռինգ կբարձրանան 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը և 71 կգ քաշային Արման Միսկարյանը: Երեկոյան ժամերին պայքարի կբռնվեն 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը, 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը և 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը:

Նշենք, որ մեր երկու բռնցքամարտիկներն արդեն մտել են կիսաեզրափակիչ և ապահովել են բրոնզե մեդալներ: Նրանք են 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է «Միկա» մարզադահլիճում: Մարտերը սկսում են ժամը 13:00-ին և 17:30-ին:

  • Կիսվել: