երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանն այս տարի ռեկորդային թվով մեդալներ է նվաճել տարբեր մարզաձևերում

Հայաստանն այս տարի ռեկորդային թվով մեդալներ է նվաճել տարբեր մարզաձևերում

Հայաստանի համար 2022 թվականը ռեկորդային էր նվաճված մեդալների քանակով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Միջազգային մրցաշարերին մարզիկների մասնակցության մասին խոսում են թվերը: Սպորտը շատ չափելի է: Կա մեդալ, կա արդյունք: Այս պահին Հայաստանն ունի 306 մեդալ, որից 104-ը՝ ոսկե: Սա լավագույն արդյունքն է»,-ասել է Կարեն Գիլոյանը:
 

Խոսելով մարզական օբյեկտների կառուցման և շինաշխատանքների ընթացքի մասին` Գիլոյանը նշել է, որ Արտաշատի աթլետիկական մարզադաշտը պատրաստ կլինի հաջորդ տարվա ապրիլին: Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են, և նպատակ կա այդ մարզադպրոցում անցկացնել միջազգային մրցաշար:

  • Կիսվել: