շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի ըմբիշները կպայքարեն Իվան Յարիգինի գավաթի համար

Հայաստանի ըմբիշները կպայքարեն Իվան Յարիգինի գավաթի համար

Հունվարի 26-29-ը Կրասնոյարսկում տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի Իվան Յարիգինի գավաթի միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի 2 ըմբիշ։

61 կգ քաշային կարգում հանդես կգա Նարեկ Հովհաննիսյանը, իսկ 65 կգ կարգում՝ Հրաչյա Մարգարյանը: Երկուսն էլ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի վերջին առաջնության բրոնզե մեդալակիրներ են։

Մրցաշարին մասնակցում են 12 երկրների 417 մարզիկ-մարզուհի: Մեդալներ կխաղարակվեն տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում:

  • Կիսվել: