երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանի ծանրամարտիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել

Հայաստանի ծանրամարտիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները Կատարում ընթացող տարվա վերջին մրցաշարում դարձյալ մեդալներ են նվաճել։

Գերծանր քաշային Գոռ Մինասյանը երկամարտի 424 կգ արդյունքով դարձել է մրցաշարի հաղթող, իսկ ընտրանու անդամ Ռուբեն Ալեքսանյանը 416 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:

Հիշեցնենք, որ երեկ էլ Տաթև Հակոբյանը երկամարտում  232 կգ արդյունքով դարձավ ոսկե մեդալակիր։

  • Կիսվել: