երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանի ծանրամարտի հավաքականը 13 մասնակից կունենա ԱԱ-ում

Հայաստանի ծանրամարտի հավաքականը 13 մասնակից կունենա ԱԱ-ում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ներկայացրել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում դեկտեմբերի 5-16-ին կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտերը։ Հայաստանը տղամարդկանց պայքարում հայտավորել է 8 ծանրորդ, իսկ կանանց մրցաշարում՝ 5։

Տղամարդկանց հավաքականում ընդգրկվել են Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Վարդան Մանուկյանը (89 կգ), Արա Աղանյանը (96 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Կանանց հավաքականի կազմում են Իզաբելա Յայլյանը (59 կգ), Տաթև Հակոբյանը (76 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (+87 կգ)։

Աշխարհի առաջնության վերջնական հայտացուցակները կհաստատվեն դեկտեմբերի 3-ին:

  • Կիսվել: