երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի թիմը շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում առաջատար եռյակում է

Հայաստանի թիմը շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում առաջատար եռյակում է

Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվող շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայի 8-րդ խաղափուլից հետո Հայաստանի թիմը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

 
 

Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր շախմատիստները նախորդ երկու մրցափուլերում 2:2 հաշվով են ավարտել հանդիպումները Չինաստանի և Ադրբեջանի թիմերի հետ:

8-րդ խաղափուլից հետո լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Չինաստանի թիմ
2-րդ տեղ՝ Թուրքիայի թիմ
3-րդ տեղ՝ Հայաստանի թիմ

Օլիմպիադայի ավարտին մնացել է 1 խաղափուլ: Վաղը Հայաստանի մրցակիցը կլինի Ղազախստանի առաջին թիմը:

  • Կիսվել: