չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հայաստանի թիմի երկրորդ հաղթանակը․ Davis Cup

Հայաստանի թիմի երկրորդ հաղթանակը․ Davis Cup

Թենիսի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել աշխարհի թիմային առաջնության (Davis Cup) եվրոպական գոտու չորրորդ ենթախմբում։

Երկրորդ տուրում Հայաստանի թիմը 3-1 հաշվով հաղթել է Սան Մարինոյի հավաքականին: Հաղթանակներ են տարել Միքայել Ավանեսյանը (6-4, 6-4) և Հենրիկ Նիկողոսյանը (6-3, 6-1), Սեդրակ Խաչատրյանը պարտվել է (0-6, 2-6):

Զուգախաղում Նիկողոսյանն ու Հարություն Սոֆյանը երկու սեթում հաղթել են 6-3, 6-1 հաշվով:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3-0 հաշվով հաղթել էր Ալբանիայի թիմին:

Մրցաշարն անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։ Չորրորդ ենթախմբում ընդգրկված են նաև Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Անդորրայի հավաքականները։

  • Կիսվել: