կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի թիմերը սկսում են պայքարը ԵԱ-ում, մասնակցում է նաեւ Մագնուս Կարլսենը

Հայաստանի թիմերը սկսում են պայքարը ԵԱ-ում, մասնակցում է նաեւ Մագնուս Կարլսենը

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում նոյեմբերի 11-ին մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը՝ Հայկ Մարտիրոսյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Շանթ Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան կազմով։

Կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը կներկայացնեն Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը։

Նորվեգիայի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցի նաեւ աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը։

Առաջնությունում կանցկացվի 9 տուր։ Նոյեմբերի 16-ը կլինի հանգստյան օր։ Վերջին տուրը կանցկացվի նոյեմբերի 20-ին։

  • Կիսվել: