ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջատարը հաղթեց, իսկ կանանցը՝ պարտվեց

Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջատարը հաղթեց, իսկ կանանցը՝ պարտվեց

Երևանի շախմատի տանն ընթացող Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարում գործող չեմպիոն Մանուել Պետրոսյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ սպիտակներով պարտության մատնելով Մամիկոն Ղարիբյանին: Նա 3 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Առաջատարից կես միավոր քիչ ունի Արամ Հակոբյանը, որն այսօր սևերով հաղթեց առաջնության նորեկ Արմեն Բարսեղյանին: Մնացած երեք պարտիաներն ոչ-ոքի ավարտվեցին:

Կանանց առաջնության 3-րդ տուրից հետո միանգամից 4 շախմատիստուհիներ վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Մարիա Գևորգյանը հաղթելով նախկին առաջատար Արփինե Գրիգորյանին, վաստակած միավորներով հավասարվեց նրան: Մրցաշարի նորեկ Պոլինա Կոբակը սևերով պարտության մատնեց Աստղիկ Հակոբյանին և տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը: Վերոնիկա Խաչատրյանը ոչ-ոքի խաղաց Սուսաննա Գաբոյանի հետ և նույնպես վաստակեց 2 միավոր:

Վաղը կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Մանուել Պետրոսյանը կհանդիպի իրեն անմիջապես հետապնդող Արամ Հակոբյանի հետ: Կանանց առաջնությունում առաջատարները կհանդիպեն հետնապահների հետ:

  • Կիսվել: