երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս տարի Հայաստանի ծանրորդները միջազգային ասպարեզներում ռեկորդային 146 մեդալ են նվաճել

Այս տարի Հայաստանի ծանրորդները միջազգային ասպարեզներում ռեկորդային 146 մեդալ են նվաճել

Ավարտվող մրցաշրջանում Հայաստանի տարիքային տարբեր խմբեր ներկայացնող ծանրորդները միջազգային ասպարեզներում նվաճեցին ոսկե, արծաթե, բրոնզե 146 մեդալ, որը ռեկորդային ցուցանիշ է և 39 –ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայ ծանրորդները  վերջերս Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում ելույթներն ավարտել են երկամարտի 3 ոսկե մեդալով:

Հայաստանի վերջին մեդալը նվաճել է տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը: 102 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը երկամարտում ցույց է տվել 378 կգ արդյունք: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 175 կգ ծանրաձողը, իսկ հրումում՝ 203 կգ-ն: Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Ավելի վաղ Մ20 տարեկանների առաջնության հաղթողի կոչմանն արժանացել էին նաև Գոռ Սահակյանը (67 կգ) և Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ):

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 73 կգ քաշային Մարտին Պողոսյանն ավելի վաղ փոքր բրոնզե մեդալ էր նվաճել հրում վարժությունում՝ ցույց տալով 171 կգ արդյունք:

  • Կիսվել: