հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի սուսերամարտիկները պատրաստվում են աշխարհի առաջնությանը

Հայաստանի սուսերամարտիկները պատրաստվում են աշխարհի առաջնությանը

Հայաստանի սուսերամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում։ Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը։

Դրանում ընդգրկված 22 տղաները և աղջիկները կպարապեն մինչև մարտի 29-ը, որից հետո նրանք մարզումները կշարունակեն մայրաքաղաքում։ Ապրիլի 3-ին մեր հավաքականները կմեկնեն  Բուլղարիայի Պլովդիվ քաղաք, որտեղ ապրիլի 1-10-ը տեղի կունենան տարբեր տարիքային խմբերի աշխարհի առաջնությունները:

Ճկասուսերակիրների ավագ մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը մրցումներում հանդես գալու համար հրավիրել է Արսեն Դադայանին, Գագիկ Մորիկյանին, Վրույր Հովհաննիսյանին և Ռեգինե  Սիմոնյանին:

Խոցասուսերակիրների ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանն այդ մրցումներում կվստահի Գրիգոր Մնացականյանին, Ալիկ Նավասարդյանին, Գագիկ Դավթյանին, Սերգեյ Մկրտչյանին և Անահիտ Նավասարդյանին:

  • Կիսվել: