ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանի շախմատիստ Արման Միքայելյանը հաղթել միջազգային մրցաշարում

Հայաստանի շախմատիստ Արման Միքայելյանը հաղթել միջազգային մրցաշարում

Հայաստանի շախմատիստ Արման Միքայելյանը հաղթել է ԱՄՆ-ի Գարդեն Գրուֆ քաղաքում կայացած շախմատի միջազգային մրցաշարում:

Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և իրանցի Էհսան Գաեմ Մագամիի և ամերիկացի Ջոն Դ Բրայանթի հետ միասին կիսել է 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող է ճանաչվել Արման Միքայելյանը, որը կստանա 2500 դոլար պարգևավճար:

Մրցաշարին մասնակցած մեր մյուս շախմատիստը՝ Ռաֆֆի Դավիթ Ղազարյան կրտսերը, 2,5 միավորով զբաղեցրել է 30-րդ տեղը:

  • Կիսվել: