երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանի շախմատի պատանեկան թիմը Եվրոպայի առաջնության մեկնարկում հաղթեց Ավստրիային

Հայաստանի շախմատի պատանեկան թիմը Եվրոպայի առաջնության մեկնարկում հաղթեց Ավստրիային

Ռումինիայի Յասի քաղաքում այսօր մեկնարկեց շախմատի Եվրոպայի Մ18 պատանիների թիմային առաջնությունը:

Հայաստանը հավաքականն առաջին տուրում 3,5:0,5 հաշվով հաղթեց Ավստրիայի թիմին: Մերոնցից հաղթանակներ տարան Էրիկ Չաքրյանը, Արսեն Դավթյանը, Ալեքս Սահակյանը, իսկ առաջին խաղատախտակի վրա հանդես եկած Ռոբերտ Փիլիպոսյանը ոչ-ոքի խաղաց:

Վաղը կայանալիք 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Հունգարիայի հետ, որն մեկնարկային խաղում 3:1 հաշվով հաղթել է Յասի քաղաքի թիմին:

Նշենք, որ առաջնությանը մասնակցում են 14 թիմ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 7 տուրով:

  • Կիսվել: