հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ԵԱ-ի 8-րդ տուրում ոչ-ոքի են ավարտել մրցախաղերը

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ԵԱ-ի 8-րդ տուրում ոչ-ոքի են ավարտել մրցախաղերը

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

Մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանու մրցակիցը Հունաստանն էր: Մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի` 2-2: Հայաստանի հավաքականի կազմում պարտվեց Հրանտ Մելքումյանը, հաղթեց՝ Հայկ Մարտիրոսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը կիսեցին միավորը:

Կանանց ընտրանին ևս ոչ-ոքի ավարտեց պարտիան: Նրանց մրցակիցը Վրաստանն էր: Կանանց ընտրանու կազմում պարտվեց Լիլիթ Մկրտչյանը, իսկ հաղթանակ տոնեց Էլինա Դանիելյանը: Իրենց պարտիաները խաղաղ արդյունքով ավարտեցին Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը տեղի է ունենում նոյեմբերի 11-20-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38, իսկ կանանց մրցաշարին՝ 32 թիմ:

  • Կիսվել: