երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի շախմատի հավաքականը միանձնյա առաջատարն է. պատանեկան ԵԱ

Հայաստանի շախմատի հավաքականը միանձնյա առաջատարն է. պատանեկան ԵԱ

Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթել է Գերմանիայի թիմին:

Հայաստանի հավաքականի հաղթանակն ապահովել են Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը՝ պարտության մատնելով համապատասխանաբար Ալեքսանդր Կրաստևին և Ռիչարդ Բետկեին:

Ռոբերտ Փիլիպոսյանը հաշտություն է կնքել Քոլին Քոլբոուի հետ, իսկ Ալեքս Սահակյանը պարտվել է Յոհաննես ֆոն Մետենհայմին:

4 տուրից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով միանձնյա առաջատարն է: 6-ական միավորով հայ շախմատիստներին հետապնդում են Լեհաստանի հավաքականն ու Իսրայելի երկու թիմերը:

  • Կիսվել: