ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի շախմատի առաջնության միանձնյա առաջատարը Էմանուել Պետրոսյանն է

Հայաստանի շախմատի առաջնության միանձնյա առաջատարը Էմանուել Պետրոսյանն է

Ավարտվեց Հայաստանի շախմատի 83-րդ առաջնության և Հայաստանի կանանց 78-րդ առաջնության 5-րդ խաղափուլը։

Այս պահին տղամարդկանց մրցաշարում կրկին միանձնյա առաջատարը գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն է, որը 5 հնարավորից վաստակել է 4.5 միավոր և 1.5 միավորով առաջ է 2-5-րդ տեղերը կիսող 4 գրոսմայստերներից: Այսպիսով, 3 միավոր ունեն Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կանանց մրցաշարում այս պահին միանձնյա առաջատարը կրկին կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանն է, որը 5 հնարավորից ունի 4 միավոր: Երկրորդ տեղում է Ասյա Եդիգարյանը՝ 3.5 միավոր, երրորդ տեղում՝ Աստղիկ Հակոբյանը՝ 3 միավոր:

  • Կիսվել: