ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի սամբոյի հավաքականը 8 մարզիկով կմասնակցի Բիշքեկում կայանալիք աշխարհի առաջնությանը

Հայաստանի սամբոյի հավաքականը 8 մարզիկով կմասնակցի Բիշքեկում կայանալիք աշխարհի առաջնությանը

Հայաստանի սամբոյի հավաքականը 8 մարզիկով կմասնակցի նոյեմբերի 12-13-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվող աշխարհի առաջնությանը: Մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, ինչպես նաև մարտական սամբոյի տղամարդկանց 7-ական քաշերում խաղարկվելու է մեդալների 21 հավաքածու:
 
Մարզական սամբոյում Հայաստանի հավաքականը կներկայացնեն Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Մաքսիմ Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71 կգ), Ալեքսան Ստեփանյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (88 կգ), Արսեն Խանջյանը (98 կգ), իսկ մարտական սամբոյում հանդես կգան Ավետիք Պողոսյանը (79 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ):
 
Ղրղզստան են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
 
Ըստ նախնական հայտերի՝ սպասվում է շուրջ 50 երկրի մասնակցություն: Ռուսաստանը, Բելառուսը, Ֆրանսիան, համաձայն Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) գործկոմի որոշման, առաջնությանը կմասնակցեն FIAS դրոշի ներքո:
 
Հատկանշական է, որ սամբոյի պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին մասնակցելու է նաև փախստականների հավաքականը: Թիմի կազմում մեկ մարզուհի է ընդգրկված՝ Մարիա Ամյուլինա Գեդեսը, որը ժամանակին Վենեսուելայի հավաքականի կազմում նվաճել էր երիտասարդական առաջնության բրոնզե մեդալը: Նա փախստականի կարգավիճակ է ստացել Ֆրանսիայում:

  • Կիսվել: