հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանի սամբիստները 20 մեդալ են նվաճել աշխարհի երիտասարդական առաջնությունում

Հայաստանի սամբիստները 20 մեդալ են նվաճել աշխարհի երիտասարդական առաջնությունում

Երևանում անցկացվող սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի սամբիստները նվաճել են 3 բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այսօր պայքարի մեջ են մտել երիտասարդ տարիքի մարզիկ-մարզուհիները: Մերոնցից բրոնզե մեդալ են նվաճել` աղջիկներից 50 կգ քաշային Արփինե Մնացականյանը, տղաներից` 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը և 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը:

Այդպիսով, Հայաստանի սամբիստներն աշխարհի 2022թ երիտասարդական առաջնության ընթացքում ընդհանրապես նվաճել են 20 մեդալ, այդ թվում 1 ոսկի, 2` արծաթ, 17` բրոնզ:

  • Կիսվել: