կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի Պրեմիեր լիգա․ Աշնանային հատվածում խաղացել է 126 հայ, 134 օտարերկրացի ֆուտբոլիստ

Հայաստանի Պրեմիեր լիգա․ Աշնանային հատվածում խաղացել է 126 հայ, 134 օտարերկրացի ֆուտբոլիստ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության աշնանային հատվածի 20 տուրում խաղացել է 126 հայ, 134 օտարերկրացի ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Առաջնության աշնանային հատվածում առավելագույն թվով օտարերկրացի ֆուտբոլիստներ (18-ական) հանդես են եկել «Ուրարտուում» եւ «Փյունիկում»։

«Ալաշկերտն» ու «Նոան» խաղադաշտ են դուրս բերել 17-ական օտարերկրացի ֆուտբոլիստի: «Շիրակի» կազմում նրանց թիվը 9-ն է։

Ամբողջապես հայ ֆուտբոլիստներից կազմավորված Երեւանի ԲԿՄԱ-ն խաղադաշտ է դուրս բերել 27 ֆուտբոլիստի: Թիմում հայ ֆուտբոլիստների քանակով (17) երկրորդը «Շիրակն» է։

«Ալաշկերտում» ընդամենը 7 հայ ֆուտբոլիստ է խաղադաշտ դուրս եկել: Ընդ որում Արման Խաչատրյանը մեկ խաղի մասնակցելուց հետո «Ալաշկերտից» տեղափոխվել է «Վեստ Արմենիա»։

«Փյունիկում» առաջնությանը մասնակցած 26 ֆուտբոլիստներից ընդամենը 8-ն են հայ:

Առաջնության աշնանային հատվածում մասնակից 10 թիմերի կազմում ընդհանուր առմամբ խաղադաշտ են դուրս եկել 260 ֆուտբոլիստներ։

Գևորգ Տարախչյանը (ԲԿՄԱ / «Ուրարտու») և Արման Խաչատրյանը («Ալաշկերտ»/ «Վեստ Արմենիա») հանդես են եկել 2 թիմերի կազմերում:

  • Կիսվել: