ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի ոստիկանության և Արցախի ՆԳ նախարարության ծառայողները մասնակցել են սամբո-ըմբշամարտի առաջնությանը

Հայաստանի ոստիկանության և Արցախի ՆԳ նախարարության ծառայողները մասնակցել են սամբո-ըմբշամարտի առաջնությանը

Հոկտեմբերի 19-21-ը «Դինամո» մարզական համալիրում անցկացվել է ոստիկանության սամբո-ըմբշամարտի առաջնություն, որին մասնակցել են Հայաստանի ոստիկանության և Արցախի ներքին գործերի նախարարության ծառայողներ։ Թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Արցախի ներքին գործերի նախարարության հավաքական թիմը։

Մասնակիցները մրցել են յոթ քաշային կարգում։ Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և դրամական պարգևներով, իսկ մրցանակակիրները՝ պատվոգրերով ու մեդալներով։

Պարգևները հանձնել է ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, գնդապետ Արմեն Մկրտչյանն ու Հայաստանի սամբո-ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։ 

  • Կիսվել: