երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայաստանի օլիմպիական թիմը պատրաստ է Փարիզ-2024-ի բացմանը

Հայաստանի օլիմպիական թիմը պատրաստ է Փարիզ-2024-ի բացմանը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն լուսանկար է հրապարակել Փարիզից, որտեղ այսօր կկայանա 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Մերոնք պատրաստ են բացման շքերթին: ՀՀ դրոշակակիրները բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանն են:

Բացման արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: Մեկնարկը՝ ժամը 21:30-ից:

 

  • Կիսվել: