Հայաստանի ներկայացուցիչը երրորդ տեղն է գրավել Գյումրիում ավարտված Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց շաշմատի աշխարհի անհատական առաջնությունում
Գյումրիում ավարտվել է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մրցաշարի հաղթող է դարձել Ղազախստանը ներկայացնող Ալիմժան Այապովը, արծաթե մեդալը նվաճել է Ֆիլիպինները ներկայացնող Սանդեր Սեվերինոն, Հայաստանը ներկայացնող Սարգիս Սարգսյանն էլ արժանացել է բրոնզե մեդալի: