շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել Երևանում ընթացող Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել Երևանում ընթացող Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել Երևանում ընթացող Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում:
Մրցումային 4-րդ օրը շարժվող թիրախ խառը վազք (տղամարդիկ, կանայք, երիտսարդներ) մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել Գոհար Հարությունյանը (370 միավոր):
Տղամարդկանց թիմը դարձել է թիմային պայքարի ոսկե մեդալակիր: Հայաստանի թիմում ընդգրկված են Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը: Կանանց թիմը երկրորդն է. ընդգրկված են Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը և Արուսյակ Գրիգորյանը:
Երիտասարդների անհատական պայքարում ոսկե մեդալ է նվաճել Լիլիթ Մկրտչյանը (366 միավոր), իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Յանա Հակոբյանը (362 միավոր):

  • Կիսվել: