շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի ներկայացուցիչներն Ուզբեկստանում կմասնակցեն արագ շախմատի աշխարհի առաջնությանը

Հայաստանի ներկայացուցիչներն Ուզբեկստանում կմասնակցեն արագ շախմատի աշխարհի առաջնությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները դեկտեմբերի 26-ից Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի թիմի կազմում ընդգրկված կլինեն Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, իսկ կանանց պայքարում մեր երկիրը կներկայացնեն էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 30-ին:

 

  • Կիսվել: