շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի մասնակիցները՝ արագ եւ կայծակնային շախմատի ԱԱ-ում

Հայաստանի մասնակիցները՝ արագ եւ կայծակնային շախմատի ԱԱ-ում

Ավարտվեցին ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության հայաստանյան ընտրական մրցաշարերը:

Երկու մրցաշարերի հանրագումարի արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրավունք նվաճեցին մասնակցելու դեկտեմբերի 25-ից 31-ն Ուզբեկստանում անցկացվելիք արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:

Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը.

1-ին տեղ՝ ՄԳ Տիգրան Հարությունյան

2-րդ տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան

3-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան

Լավագույն եռյակը կայծակնային շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը.

1-ին տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան

2-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան

3-րդ տեղ՝ ՄԳ Մամիկոն Ղարիբյան

  • Կիսվել: