երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Աշխարհի առաջնության մեդալակիր հայ ըմբիշի դոպինգ թեստը դրական է եղել

Աշխարհի առաջնության մեդալակիր հայ ըմբիշի դոպինգ թեստը դրական է եղել

ՀՀ Հակադոպինգային Գործակալությունը ծանուցում է,  որ Պողոսյան Հրաչյայի (ըմբշամարտ, հունահռոմեական) նմուշում հայտնաբերվել է արգելված նյութ՝ Օկտադրին և Մեթիլհեքսանամին, (S6 Խթանիչներ /բ. Հատուկ Խթանիչներ) ինչը համարվում է անբարենպաստ փորձաքննական արդյունք։

Ինչպես տեղեկացնում է գործակալության ֆեյսբուքյան էջը, մարզիկը ժամանակավորապես հեռացվում է՝ հակադոպինգային կանոնների հնարավոր խախտման պատճառով։ Եթե պարզվի, որ մարզիկը հակադոպինգային կանոնների խախտում չի կատարել, համապատասխան որոշումը նույնպես կհրապարակվի։

Ի դեպ, ուժային եռամարտիկներ Իննա Ժիլկինայի, Խաչիկ Հարությունյանի, Սամվել Սարգսյանի և Կարեն Թադևոսյանի մոտ նույնպես հայտնաբերվել են ագելված նյութեր: Նրանք նույնպես ժամանակավորապես հեռացվել են մրցումներից:

  • Կիսվել: