ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանի Յուլիա Վոդոպյանովան

Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանի Յուլիա Վոդոպյանովան

Ավանդաբար Մոսկվայի  «Մեծ մրցանակ»  անունը կրող  մրցաշարով  է  տրվում գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարերի մեկնարկը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:  Լուժնիկիի մարզահամալիրի տարածքում վեր խոյացած վեհաշուք  նոր մարզահամալիրը, որը կրում է  մարզաձևի համաշխարհային խոշորագույն մասնագետ, մոսկվացի  Իրինա  Վիներ – Ուսմանովայի անունը,  փետրվարի 7 –ից կդառնա նշած մարզական միջոցառման մրցատեղի։

Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանի Յուլիա Վոդոպյանովան։ Մրցավարական հանձնախմբում ընգրկված է նաև ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ  Գայանե Ներսիսյանը։

Այդ մրցաշարին զուգահեռ  կխաղարկվեն    «Գազպրոմի» սահմանած  մրցանակները։ Հանդես կգան տարիքային տարբեր խմբեր ներկայացնող  մարզուհիներ։ Մեծահասակաների պայքարին տոն կտա մեր Յասմինա Աղագուլյանը, իսկ կրտսերներինը ՝  Անժելիկա Կարախանյանը և Միլանա Գևորգյանը։

  • Կիսվել: