ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի մարմնամարզության ընտրանին Թբիլիսիում ուսումնամարզական հավաք կանցկացնի

Հայաստանի մարմնամարզության ընտրանին Թբիլիսիում ուսումնամարզական հավաք կանցկացնի

Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնում է Թբիլիսի, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի:

Հայաստանի ընտրանին այսկերպ սկսում է նախապատրաստվել փետրվարին վերջին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին: Բացի մեծահասակներից հավաքին մասնակցում են նաև տարբեր տարիքային ընտրանիների ներկայացուցիչներ, ինչպես նաև աղջիկների հավաքականի ներկայացուցիչներ:

Ուսումնամարզական հավաքը կտևի 14 օր: Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը կկայանա փետրվարի 23-26-ը Գերմանիայում:

  • Կիսվել: