շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի մարմնամարզիկները եզրափակչում են․ կպայքարեն Եվրոպայի մեդալների համար

Հայաստանի մարմնամարզիկները եզրափակչում են․ կպայքարեն Եվրոպայի մեդալների համար

Թուրքիայի Անթալիա քաղաքում այսօր մեկնարկել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

 

Տղամարդկանց մրցաշարի որակավորման փուլում Արթուր Դավթյանը բազմամարտում գրավեց 4-րդ տեղը և մտավ եզրափակիչ փուլ: Մեր մյուս մասնակիցը՝ Գագիկ Խաչիկյանը, 81 մասնակիցների մեջ գրավեց 36-րդ տեղը:

Առանձին գործիքների մրցումներում Արթուր Դավթյանը հաղթել է հենացատկում, իսկ նժույգ թափերում զբաղեցրել է անցումային 6-րդ տեղը: Օղակների վրա Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիստյանը գրավել են համապատասխանաբար 2-րդ և 5-րդ տեղերը և նույնպես եզրափակիչում հանդես գալու իրավունք են նվաճել:

  • Կիսվել: