Հայաստանի Մ21 հավաքականը Երևանում զիջել է Ֆինլանդիայի իր հասակակիցներին
Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականն ՈւԵՖԱ 2025թ․Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլում այսօր Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցել է Ֆինլանդիայի իր հասակակիցների հետ և 1:3 հաշվով պարտություն կրել:
Մեր ընտրանու կազմում միակ գնդակը 90+2-րդ րոպեին հեղինակել է Լևոն Բաշոյանը:
Հայաստան – Ֆինլանդիա՝ 1:3 (0:2)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Իգոր Ստոյչևսկի (Հյուսիսային Մակեդոնիա)
Գոլերը՝ Լիիմատա 11, Յուկոլլա 18, 55 (Ֆինլանդիա), Բաշոյան 90+2 (Հայաստան)
Հայաստանի երիտասարդական հավաքականը 9 խաղից հետո իր ակտիվում ունի ընդամենը 2 միավոր և խմբում զբաղեցնում է վերջին՝ 6-րդ տեղը:
Հայաստանի Մ21 հավաքականի գլխավորում է Արմեն Գյուլբուդաղյանցը:
Զուգահեռաբար ընթացող խաղում Ռումինիայի Մ21 հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է Մոնտենեգրոյի ընտրանուն և 16 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ Շվեյցարիայի և Ալբանիայի Մ21 տարեկանների հավաքականները ոչ-ոքի՝ 1:1 հաշվով են ավարտել հանդիպումը, հայտնում է armsport.am-ը: