շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի Մ21 հավաքականն արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի Մ21 ընտրանու հետ

Հայաստանի Մ21 հավաքականն արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի Մ21 ընտրանու հետ

Եվրոպայի 2025 թվականի Մ21 առաջնության որակավորման փուլում Հայաստանի Մ21 հավաքականը հյուրընկալվել էր Չեռնոգորիային։

Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 2 միավորով եզրափակում է E խմբի մրցաշարային աղյուսակը։ Չեռնոգորիայի հավաքականը 4 միավորով նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում է։

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Շվեյցարիայի հավաքականը՝ 11 միավորով։ Ռումինիան ունի 10 միավոր իր ակտիվում, Ալբանիան՝ 9 միավոր, Ֆինլանդիան՝ 6։

  • Կիսվել: