ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանի Մ-21 հավաքականը պատրաստվում է Ռումինիայի եւ Շվեյցարիայի դեմ խաղերին

Հայաստանի Մ-21 հավաքականը պատրաստվում է Ռումինիայի եւ Շվեյցարիայի դեմ խաղերին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 8-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկակական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: 

Հայաստանի Մ-21 հավաքականը հոկտեմբերի 11-ին կմեկնի Բուխարեստ, որտեղ  2025 թվականի  Եվրոպայի  առաջնության ընտրական մրցաշարում հոկտեմբերի 13-ին կմրցի Ռումինիայի Մ-21 հավաքականի հետ: Հայաստանի թիմը հոկտեմբերի 15-ի առավոտյան կժամանի Երևան: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կհյուրընկալի Շվեյցարիայի թիմին: 


Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Նարեկ Ազատյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Գոռ Մատինյան - ԲԿՄԱ
Սերգեյ Միքայելյան - «Փյունիկ»
Արման Հարությունյան - «Արարատ»

Պաշտպաններ

Էրիկ Սիմոնյան - ԲԿՄԱ
Նորայր Նիկողոսյան - ԲԿՄԱ
Արմեն Սարգսյան - ԲԿՄԱ
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Համլետ Մնացականյան - «Շիրակ»
Յուրի Մարտիրոսյան - «Վեստ Արմենիա»
Անդրանիկ Հակոբյան - «Էլչե» (Իսպանիա)
Ավենտիս Ավենտիսյան - «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Տիգրան Ավանեսյան - «Բալտիկա» (Ռուսաստան)
Դարոն Իսկենդերյան - «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ)
Էդուարդ Բագրինցև - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Փիլոյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ
Նարեկ Մանուկյան - ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան - ԲԿՄԱ
Սերոբ Գալստյան - «Արարատ»
Լևոն Դարբինյան - «Շիրակ»
Նարեկ Հովհաննիսյան - «Վան»
Գևորգ Տարախչյան - «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Լևոն Վարդանյան - «Փյունիկ»
Համլետ Մինասյան - «Արարատ»

  • Կիսվել: