հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ֆուտբոլի երիտասարդական թիմը ընկերական խաղ կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ

Ֆուտբոլի երիտասարդական թիմը ընկերական խաղ կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ

Եվրո-2025-ի որակավորման փուլին ընդառաջ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում։ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմի մրցակիցը կլինի Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 հավաքականը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Հյուսիսային Մակեդոնիայում։

2025թ․ Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական փուլում Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվել է E խմբում։

Մրցակիցներն են Ռումինիայի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Ալբանիայի եւ Չեռնոգորիայի հավաքականները։

08. 09. 2023թ․ Հայաստան - Ալբանիա 

12. 09. 2023թ․ Հայաստան - Չեռնոգորիա

13.10. 2023թ․ Ռումինիա - Հայաստան

17.10. 2023թ․ Հայաստան - Շվեյցարիա

17.11. 2023թ․ Շվեյցարիա - Հայաստան

21.11. 2023թ․ Ֆինլանդիա - Հայաստան

22.03. 2024թ․ Չեռնոգորիա - Հայաստան

26.03. 2024թ․ Հայաստան - Ռումինիա

06.09. 2024թ․ Հայաստան - Ֆինլանդիա

15.10. 2024թ․ Ալբանիա - Հայաստան

  • Կիսվել: