Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը հաղթել է Մոլդովայի ընտրանուն
Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում հաղթեց Մոլդովայի հավաքականին՝ 82:75։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Քելին Շաջանյանն էր՝ վաստակած 34 միավորով: Նա նաև 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականն առաջնության 5-րդ տեղը զբաղեցնելու համար հաջորդ խաղում պետք է առավելության հասնի Վրաստանի հավաքականի նկատմամբ: