հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Հայաստանի լրագրողները Մոլդովայում մասնակցել են ֆուտբոլային մրցաշարի

Հայաստանի լրագրողները Մոլդովայում մասնակցել են ֆուտբոլային մրցաշարի

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը մայիսի 18-ից 20-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցել է երկրորդ անգամ կայացած Chișinău Media European Cup միջազգային մրցաշարին։

Միջոցառմանը մասնակցել են 8 լրագրողական թիմեր Հայաստանից, Մոլդովայից, Գերմանիայից, Վրաստանից, Ռումինիայից, Իսրայելից եւ Ադրբեջանից։

Վիճակահանության արդյունքում Հայաստանի թիմը հայտնվել էր «մահվան» խմբում՝ Մոլդովայի, Վրաստանի եւ Ռումինիայի թիմերի հետ։ Ցավոք, Հայաստանի լրագրողների թիմին այս անգամ չի հաջողվել հաղթահարել խմբային փուլը, եւ նրանք լքել են պայքարը, ինչպես եւ Մոլդովայի թիմը, որը նախորդ մրցաշարի հաղթողն էր։

Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Մոլդովայի մարզական լրագրողների ասոցիացիան է։ Հայաստանի լրագրողների թիմի գործընկերը FlyOne Armenia ավիաընկերությունն էր։ Քիշնևում Հայաստանի թիմին աջակցել է Մոլդովայի հայ համայնքը։

  • Կիսվել: