չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հայաստանի լրագրողների ֆուտբոլային թիմը կմասնակցի Chișinău Media European Cup-ին

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային թիմը կմասնակցի Chișinău Media European Cup-ին

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը մայիսի 18-ից 20-ը Մոլդովայի մայրաքաղաք Կիշնևում կմասնակցի երկրորդ անգամ անցկացվելիք Chișinău Media European Cup միջազգային մրցաշարին։

Կմասնակցեն 8 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Մոլդովայից, Գերմանիայից, Վրաստանից, Լեհաստանից, Ռումինիայից, Իսրայելից և Ադրբեջանից։ Թիմերը կբաժանվեն երկու խմբի։

Հայաստանի եւ Ադրբեջանի թիմերը կլինեն տարբեր խմբերում և կարող են հանդիպել միայն եզրափակիչում։

Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Մոլդովայի մարզական լրագրողների ասոցիացիան է։ Հայաստանի լրագրողների թիմի գործընկերը FlyOne Armenia ավիաընկերությունն է։

Հայաստանի լրագրողների թիմը մասնակցել է մի շարք միջազգային մրցաշարերի, երեք անգամ դարձե չեմպիոն ու բազմիցս գրավել մրցանակային տեղեր։

  • Կիսվել: