երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի նորեկ Գլեբ Մոսեսովը 2 ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի միջազգային մրցաշարում

Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի նորեկ Գլեբ Մոսեսովը 2 ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի միջազգային մրցաշարում

Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի նորեկ Գլեբ Մոսեսովի նորամուտը հաղթական էր մեր թիմի կազմում։

Ավստրիայի Լեոգանգ քաղաքում կայացած միջազգային վարկանիշային մրցաշարում Գլեբն իր հետևում է թողել 15 պետությունների շուրջ 90 մասնակիցների և երկու ոսկե մեդալ նվաճել երկու օրում։

Ի դեպ Գլեբը Հայաստանն է ներկայացնելու դեկտեմբերի 17-22 Իտալիայում 1-ին անգամ կայանալիք Եվրոպայի համալսարանական ձմեռային առաջնությանը։

Աղբյուր  ArmSport.am

  • Կիսվել: