ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին 4-րդն է Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին 4-րդն է Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին 4-րդ տեղն է գրավել Եվրոպայի առաջնությունում։

Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարիերայում 6-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ Զագրեբում ընթացող առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում 5:1 հաշվով փայլուն առավելության հասնելով Բուլղարիայի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովի նկատմամբ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ավելի վաղ Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր հռչակվել Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը:

  • Կիսվել: