ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները հայտնի են

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները հայտնի են

Երկօրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները:

Հայաստանի այս տարվա առաջնությանը մասնակցում էին 67 ըմբիշներ:

Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ դարձան` Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և գերծանր քաշային կարգում հաղթող ճանաչվեց Դավիթ Օվասափյանը:

Հայաստանի ընտրանին հաջորդ տարվա մեկնարկից կսկսի նախապատրաստվել 2022 թվականի միջազգային մրցաշարերին:

  • Կիսվել: