կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայաստանի հունահռոմեական ոճի 4 ըմբիշ UWW-ի լավագույն տասնյակներում է

Հայաստանի հունահռոմեական ոճի 4 ըմբիշ UWW-ի լավագույն տասնյակներում է

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբիշների վարկանիշային աղյուսակները, որտեղ տեղ են գտել Հայաստանի չորս մարզիկներ:

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը ութերորդն է իր քաշայինների կարգում, 63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը հինգերորդն է, 77-ում Մալխաս Ամոյանը չորրորդն է, իսկ Արթուր Ալեքսանյանը երկրորդն է 97 կգ քաշայինների կարգում:

  • Կիսվել: