կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի հավաքականը շատ կոմպակտ ու ագրեսիվ ֆուտբոլ է խաղում․ Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի հավաքականը շատ կոմպակտ ու ագրեսիվ ֆուտբոլ է խաղում․ Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հույս է հայտնել, որ իր գլխավորած հավաքականը Հայաստանի թիմի հետ կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր: Այս մասին նա ասել է Հայաստանի հավաքականի դեմ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի կարծիքով՝ բավականին բարդ խաղ է սպասվում:

՛՛Հայաստանի հավաքականը կարողացել է հաղթել Ուելսին, Լատվիային, ոչ-ոքի ավարտել հանդիպումը թուրքերի դեմ: Թուրքիայի հավաքականի դեմ խաղում տեսանք, որ Հայաստանի հավաքականը շատ կոմպակտ ու ագրեսիվ ֆուտբոլ է խաղում: Կարծում եմ՝ պետք է շատ լուրջ մոտենանք խաղին: Իսկապես բարդ խաղ ենք ակնկալում:

Երկու տարի առաջվա համեմատ՝ Հայաստանի հավաքականի խաղաոճը շատ է փոխվել: Հիմա Հայաստանի թիմը խաղում է բավականին ագրեսիվ, երբեմն բաց ֆուտբոլ:

Մի փոքր զարմացած եմ, որ Հայաստանի հավաքականը շատ լավ խաղեր անցկացրեց Ուելսի, Լատվիայի ու Թուրքիայի թիմերի դեմ: Հույս ունեմ՝ միասին կկարողանանք որակավորվել Եվրոպայի առաջնության հիմնական մրցաշարին: Բայց, իհարկե, շատ դժվար կլինի: Հայաստանի հավաքականը նոր ֆուտբոլիստներ ունի, ու կարծում եմ՝ բավականին լավ թիմ է: Եթե Հայաստանի հավաքականը 4 գոլ է խփել Քարդիֆում, ապա հարգանքի արժանի է՛՛,-նշել է նա: 

 

  • Կիսվել: